Առաքում
Ընդհանուր տեղեկություններ
Բացի ինտերնետային տարբերակից, պատվերներն ընդունվում են նաև հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):
Կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Կայքում չկան պատվերի սահմանափակումներ` գումարի, թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Անկախ նրանից` Դուք պատվիրել եք 100 թե 100 000 դրամի, 100 գ կամ 100 կգ ապրանք` Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը: