Գազի կաթսաներ , տեսակները
Վերը նշված նկարներում պատկերված են 2 ջերմափոխանակիչով կաթսաների աշխատանքը , որտեղ սլաքներով ցույց է տրված ջրի շրջանառության ուղղությունը իսկ մուգ և բաց գույներով նշված են տաք և սառը ջրերը:
Ձախ կողմում կաթսան աշխատում է ջեռուցման ռեժիմում, այսինքն տաքացնում է մարտկոցները: Ջուրը պտտվելով մարտոցներով նորից մտնում է կաթսա տաքանում է ջերմափոխանակիչի միջոցով, որի տակից վառվում է գազը և նորից անցնում է մարտկոցների միջով, այդպիսով կատարելով անընդհատ պտույտներ տաքացում է միջավայրը:
Երբ որ բացում ենք կենցաղային տաք ջուրը, կաթսայի մեջ գտնվող եռաքայլ փականը(աջ նկարի մեջնկարի մեջ ձախ կողմում գտնվող սարքը) փակում է ջերմափոխանակիչից դեպի մարտկոցներ գնացող ջրի մուտքը և ջուրը ուղղում դեպի 2-րդ ջերմափոխանակիչորի արդյունքում տեղի է ունենում հետևյալ փոփոխությունը. Մարտկոցների ջուրը ավելի կարճ շրջան է կատարում, այն մտնում է 1-ին , հիմանկան ջերմափոխանակիչ, դուրս գալիս և մտնում 2-րդ ջերնափոխանակիչ:
Իսկ կենցաղային ջուրը բացելիս այն մտնում է 2-րդ ջերմափոխանակիչ, որի բաղկացած է սեկցիաներից, որի մի մասով անցնում է վերը նշված ջեռուցման ջուրը իսկ մյուս մասով այդ սառը կենցաղային ջուրը և արդյունքում ջերմափոխանակության շնորհիվ սառը ջուրը տաքանում է:
Բիթերմիկ կամ 1 ջերմափոխանակիչով կաթսաների դեպքում կենցաղային սառը ջուրը անցնոււմ է խողովակների միջով, որոնք գտնվում են 1-ին ջերմափոխանակիչի մեջ, և արդյունքում նույն ջերմափոխանակության շնորհիվ սառը ջուրը տաքանում է:
Կաթսայի անխափակ աշխատանքը ապահոում են անվտանգության դատչիկները , որոնք տեղադրված են կաթսայի տարբեր հատվածներում.
Օրինակ, գերտաքացման դատչիկը կպած է կաթսայի մեջ գտնվող խողովակներին, շմոլ գազի արտահոսքի դատչիկը տեղադրված է կաթսայի վերին հատվածում, ծխատարի միացման մոտ:
Ի՞ՆՉ Է ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ջեռուցման համակարգ ասելով հաճախորդները նկատի ունեն ապրանքների այն անհրաժեշտ քանակները որոնք օգտագործվելու են բնակարանում լիարժեք ջերմություն ապահովելու համար, այլ կերպ ասած եթե հաճախորդը ցանկանում է որ իրեն ծանոթացնեն մեր ջեռուցման համակարգին ապա պետք է ցույց տալ կաթսաների և մարտկոցների տեսականին, ցույց տալ թե ինչ խողովակներով և դետալներով կարող ենք մոնտաժել , ինչ փականներ կարող ենք առաջարկել և այլն:
Մինչ հաճախորդին ներկայացնելը պարտադիր է իմանալ թե քանի քառակուսի տարածքի համար են ցանկանում գնել ջեռուցման համակարգ, որպեսզի նախապես իմանաք ինչ կաթսա արժե առաջարկել:
Ցանկալի է հաճախորդին առաջարկել այնպիսի կաթսա , որ այն չաշխատի իր մաքսիմալ հզորությամբ:
Ջեռուցման համակարգում գազի կաթսան հանդիսանում է ջեռուցման աղբյուրը, մարտկոցները այդ ջերմությունը փոխանցում են միջավայրին, իսկ խողովակները հասցնում են ջերմությունը մարտկոցներին:
Համակարգում որպես ջերմակիր, այսինքն կաթսայի տված ջերմությունը կրող, հանդիսանում է ջուրը, որի անընդհատ շարժը ապահովում է կաթսայի մեջ գտնվող ցիրկուլյացիոն պոմպը: Ջեռուցման համակարգում, մարտկոցների կետերի համար օգտագործում են երկու տեսակի փական , մտնող և դուրս եկող ջրերի վրա: Դրա նպատակը այն է որ ցանկացած ժամանակ օգտագործողը կարող է փակել ջրի մուտքը տվյալ ռադիատոր:
Բացի սովորական գնդիկային փականներից մենք կարող ենք առաջարկել նաև թերմոգլխիկով փականեր, որոնք ռադիատորի ջրի մուտքը կարգավորում են նախապես թերմոգլխիկի վրա դրված ջերմաստիճանով:
Ջեռուցման համակարգը կարող ե մոնտաժվել երկու եղանակով` բաց և փակ: Բաց նշանակում է որ խողովակները անցնում են պատի վրայով, իսկ փակ երբ խողովակները մնում են պատի մեջ:
Բնակարաններում համակարգը ներկայացնելիս ցանկալի է որ առաջարկենք տուրբո գազի կաթսա , այսինքն այնպիսի կաթսա որի ծխատարը դուրս է գալիս դուրս այլ ոչ թե մտնում է բնակարանի ծխնելույզ: Սեփական տներում կարելի է հավասարապես և տուրբո և ոչ տուրբո կաթսաներ առաջարկել: