Առաքում և Վճարում

Առաքում

Ընդհանուր տեղեկություններ

Բացի ինտերնետային տարբերակից, պատվերներն ընդունվում են նաև  հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):

Կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Կայքում չկան պատվերի սահմանափակումներ` գումարի, թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Անկախ նրանից` Դուք պատվիրել եք 100 թե 100 000 դրամի, 100 գ կամ 100 կգ ապրանք` Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը:

Պատվերի կարգավիճակը և պատմությունը

Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը, ինչպես նաև զամբյուղի արժեքը:

Առաքման պայմանները

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը supermarket.am-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն  և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

Երևան քաղաքում առաքումն անվճար է սկսած 25000դր պատվերներից:

Վճարում

Վճարման եղանակները

Կայքում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով: Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa վճարային համակարգի միջոցով: Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում: Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ

25000դր և ավել պատվերի դեպքում

ԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳ

14 օրվա ընթացքում ՀԴՄ - ի առկայությամբ

2 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

գազի և էլեկտրական կաթսաներին

100% ԱՆՎՏԱՆԳ ԳՈՐԾԱՐՔ

PayPal / MasterCard / Visa

Հետ
Զանգել
WhatsApp
Viber