Ի՞նչ է անհրաժեշտ կարևորել ջեռուցման մարտկոցներ ընտրելիս
ընտրեք այնպիսի մարտկոցներ, որոնցում առկա ճնշումը գերազանցում է ջեռուցման համակարգում ինչպես գործող, այնպես էլ փորձարկման ճնշումից մեկուկես անգամ ավելի ճնշմանը ,
այնպիսի մարտկոցներ, որոնք ներսից պատված են հատուկ ծածկույթով կամ քիմիապես չեզոք նյութով, որպեսզի անկախ ջրի որակից և նրանում առկա ավազի և փոքր քարերի հատիկներներից, մարտկոցներն անխափան աշխատեն ,
բնակարանի համար համապատասխան մարտկոցներ ընտրելիս, եկեք չմոռանանք նրանց հիմնական գործառույթի մասին` ջեռուցելու: Այսինքն, նախընտրելի է ընտրել այնպիսի մարտկոցներ, որոնք ավելի մեծ ջերմատվությամբ են օժտված ,
կարևոր է նաև մարտկոցների դիզայնը, չէ որ մարտկոցները պետք է ներդաշնակորեն լրացնեն ինտերիերը ,
Վերջին պարամետր մարտկոցների երկարակեցությունն է: Այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են