Տաք հատակի խողովակներ և կոլեկտորներ
Տաք հատակները լինում են ջրային և էլեկտրական : Ես այս հարցի տակ կներկայացնեմ ջրային տաք հատակը:
Ջրային տաք հատակը իրենից ներկայացնում է համակարգ, որը որպես ջերմակիր օգտագործում է ջեռուցման տաք ջուրը: Այդ համակարգը միացվում է ինչպես պատից այնպես էլ հատակին դրվող կաթսաներին:
Մոնտաժման համար օգտագործում են մետաղոպլաստ կամ պոլիէթիլենից խողովակներ: Այդ խողովակները մոնտաժում են հարդարված հատակի վրա որից հետո կարող են փակցնել հատալի սալիկ, պարկետ կամ լամինատ: Տաք հատակի համար խողովակի ցանկալի դիամետրը 16մմ-անոց կամ ինչպես ասում են վարպետները 3/8(три восьмих) չափը: Խողովակներից բացի օգտագործվում է նաև ցիրկուլյացիոն պոմպ, որը պտտում ե ջուրը և կոլեկտորներ , որոնց միջոցով տաք հատակը բաժանվում է մասերի դրանով բարձրացնելով արդյունավետությունը:
Օրինակ ավելի լավ 200 մետրանոց տաք հատակը բաժանել 4 մասի և առանձին 4 շրջան սարքել քան 200 մետրը մեկ կտորով շրջանառել
Տաք հատակի խողովակները մոնտաժում են տարբեր ձևերով: Նկար 2-ի առավելությունը նա է, որ տաք րը հենց սկզբից անցնում է մակերեսի գրեթե ամբողջ երկայնքով,
տարբերություն 1-ի որի համար անհրաժեշտ կլինի ավելացնել պոմպի հզորությունը:
Տաք հատակի համար օգտագործվող կոլետկորը և նրան համալրող դետալները հետևյալն են.
1. Կոլեկտոր, որը լինում է կամ առանց սպիտակ փականների կամ փականներով, որը հնարավորություն է տալիս մասամբ կամ լրիվ փակել տաք հատակի տվյալ հանգույցը:
2. Լրացուցիչ կոլեկտոր, ըստ անհրաժեշտության
3. Միացման դելատ, որին ձգվելու են օդահանը, որը հանում է ավելորդ օդը համակարգից և դատարկման փական, որի միջոցով ըստ անհրաժեշտության դատարկվում է տաք հատակի ջուրը
4. Դատարկման փական
5. Ավտոմատ օդահան
6. Անցում
7. Կոլեկտորի կախիչ, որը անհրաժեշտ է կոլեկտորը պատին ամրացնելու համար
8. Ֆիտինգ, անցում, որի միջոցով մետաղոպլաստ խողովակը միացնում ենք կոլեկտորին
Մեզ մոտ առկա կոլեկտորները իտալական LUXOR ֆիրմայից են , որը հայտնի է ոչ միայն Եվրոպայում այլև ԱՊՀ երկրներում: Մեր տաք հատակի խողովակները գերմանական KERMI բրենդից են , իսկ օդահանները ունեք թե LUXOR-ից և թե FIV-ից: Ցիրկուլյացիոն պոմպերը գերմանական HALM և դանիական GRUNDFOS հանրահայտ ֆիրմաներից են:
Մեզ մոտ առկա կոլեկտորների նկարներ
1-ի դեպքում մենք ունեք ամբողջական կոմպլեկտ, որին հնարավոր է միացնել նաև թերմոգլխիկ, որից բացի նաև ունի ջրի քանակը ցույց տալու հնարավորություն (կարմիր ամրակով և պռուժինով դետալը), իսկ երկրորդ նկարի դեպքում թերմոգլխիկ միացնելու հնարավորությունչկա, այսինքն մեխանիկական կարգավորում են իրականացնում(ձեռքով պտտելով սպիտակ փականը) իսկ կախիչները պետք է առաջարկել առանձին:
Կոլեկտոր առաջարկելիս պետք է անպայման հարցնել թե ինչ դիամետրի խողովակ է միանալու, որպեսզի ճիշտ ֆիտտինգ առաջարկեք, ինչպես նաև օդահան և դատարկման փական տեղադրելու են թե ոչ: